Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

Կոլինան հերքել է Հայաստանից ապօրինի ճանապարհով երեխա որդեգրելը

Կոլինան հերքել է Հայաստանից ապօրինի ճանապարհով երեխա որդեգրելը
07.12.2019 | 15:44

ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ Պիեռլուիջի Կոլինան հերքել է, որ Հայաստանում ապօրինի ճանապարհով երեխա է որդեգրել: Իտալական ANSA գործակալությանը նա ասել է. «Ապշեցի՝ կարդալով, որ տեղեկություններ կան, թե ես ապօրինի ձևով հայ երեխայի եմ որդեգրել: Հարգում եմ այն անձանց, ովքեր օրինական ճանապարհով երեխա են որդեգրում, սակայն իմ կինն ու ես երբեք չենք մտածել այդ մասին»: Նա անհավատալի է համարել, որ իր անունը կարող է կապված լինել ապօրինի որդեգրման գործով հետաքննության հետ:
Ավելի վաղ հայտարարություն էր տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը՝ հերքելով լրատվամիջոցների տեղեկատվությունը Կոլինայի՝ Հայաստանից հանցավոր ճանապարհով երեխա որդեգրելու մասին:

Դիտվել է՝ 2356

Մեկնաբանություններ